Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Զրոյական կետից սկսելու» մարմաջը վերածվեց ամեն ինչ զրոյացնելու, Հայաստանի ամբողջ նորանկախ պատմությունը եւ ինստիտուտները նսեմացնելու հիվանդագին նարցիսիզմի. Լևոն Զուրաբյան

Հունվար 28,2022 21:01

Բանակի 30-ամյակի տոնը հանդիսությամբ չնշելու մասին որոշումը, ընդորում բավականին ծիծաղելի պատճառաբանությամբ, համարում եմ խայտառակություն եւ իշխանական թիմի կողմից փոքրոգի դասալքություն:

Պաշտպանության նախարարի 400 հոգանոց ցոփ հարսանիքի հանդիսությունից հրաժարվել չէր կարելի (վերցնելով թեկուզ Ավստրալիայի վարչապետի օրինակը), բայց բանակի տոնի հանդիսությունը, պարզվեց, այդքան էլ կարեւոր չեր:

Պետությունն ունի առաքելություն նաեւ ծանր պահերին, պարտությունից հետո, հարգանքի տուրք տալու փառապանծ հաղթանակներ կռած հերոսներին, հաղթական բանակի ստեղծման ակունքում եղած գործիչներին, ցույց տալու, որ անկախ ամեն ինչից, մենք կանք որպես պետություն, ազգ, ժողովուրդ, որը կոտրված չէ, այլ պատրաստ պաշտպանելու սեփական անվտանգությունն ու արժանապատվությունը:

«Զրոյական կետից սկսելու» մարմաջը վերածվեց ամեն ինչ զրոյացնելու, մինչ իրենց իշխանության գալը Հայաստանի ամբողջ նորանկախ պատմությունը եւ ինստիտուտները նսեմացնելու հիվանդագին նարցիսիզմի:

Բայց մենք ունեցել ենք հերոսներ, հաղթանակներ, բանակաշինության ավանդույթներ: Շնորհավոր ծննունդ, Հայաստանի բանակ:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31