Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա դուք տեսնո՞ւմ եք շքեղ աշխատասենյակ, թե՞ ոչ…Կարող եք աստղաբաշխական գումարներ ծախսած սենյակում տեսանյութ անել». Ռուստամ Բաքոյան

Փետրվար 15,2022 23:50

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը վերջերս է վերանորոգել ԱԺ-ում իր աշխատասենյակը եւ սոցցանցերում հարցադրումներ կային, թե  ո՞ւմ միջոցներով է նա այսպես ճոխ բարեկարգում արել:

Aravot.am-ի հետ զրույցում պատգամավորը պարզաբանեց. «Ես խնդրում եմ դուք ինձ ասեք՝ հիմա դուք տեսնո՞ւմ եք շքեղ աշխատասենյակ, թե՞ ոչ»: Հարցին՝ որքա՞ն գումար եք ծախսել՝ Բաքոյանը պատասխանեց. «Ի՞նչ ծախս եք դուք այստեղ տեսնում, կա՞ն արդյոք այստեղ այդպիսի շքեղ ծախսեր, որի մասին խոսում են: Ընդամենը պատ է սպիտակացրած: Ինչ տրվում է ԱԺ պատգամավորին, հատկացրած է նաեւ ինձ: Այստեղ ավել կան ընդամենը ծաղիկներ, որոնց շատ եմ սիրում եւ իմ բոլոր աշխատասենյակներում պարտադիր լինում են ծաղիկներ, մի շախմատի սեղան, հաճախ եմ շախմատ խաղում»:

Խնդրեցինք նշել զուտ ծախսը՝ աստղաբաշխական թվե՞ր են, թե՞ չէ ու այդ միջոցները որտեղից են տրամադրվել՝ Ռուստամ Բաքոյանը պատասխանեց. «Ձեր ասած աստղաբաշխական գումարները կազմում են 40.000+40.000 դրամ եւ եթե չեմ սխալվում, մի 20 հազար դրամ, մոտավորապես մի 105 հազար դրամ»:

Հիշեցրինք, որ նախկինում, երբ գեներալ Մանվել Գրիգորյանը սեւ օբսիդիանից սառնարան էր տեղափոխել ԱԺ իր աշխատասենյակ, դա քննարկումների տեղիք էր տվել եւ հարց էր առաջանում՝ պատգամավորի ինչի՞ն է պետք այդպես «կոմֆորտ զոնա» ստեղծել աշխատասենյակում, երբ պատգամավորը պետք է օրնիբուն աշխատի ժողովրդի համար, լինի նիստերի դահլիճում, այսինքն, պատգամավորի ինչի՞ն է պետք, որ աշխատասենյակը այդպես կահավորվի՝ Բաքոյանը պատասխանեց. «Ինչպես դուք տեսնում եք, այստեղ օբսիդիաններ, ոսկեպատ ու թանկարժեք եւ ձեր նկարագրած աստղաբաշխական գումարների արդյունքում ձեւավորված սենյակ չկա, սովորական աշխատասենյակ է: Ընդամենը մի պաստառ է ավելացրած, պաստառի արժեքը եւ ամբողջ ծախսը, որ տեղի է ունեցել, երեւի 105-108 հազար դրամ է: Այն կոմֆորտը, որի մասին դուք խոսում եք, այդ է»:

Հարցին՝ այնուամենայնիվ, դա պետբյուջեի՞ հաշվին է, թե՞ ձեր գրպանի՝ նա պատասխանեց. «Ոչ, իմ գրպանի սեփական միջոցներն են, հատկացրել եմ՝  իմ աշխատասենյակը ավելի լավը դարձնելու, մինիմալիստական աշխատասենյակ է: Իմ համար միջավայր եմ ստեղծել: Եթե մի րոպե գտնվեմ, 10 րոպե գտնվեմ, կամ առավոտից երեկո լինեմ իմ աշխատասենյակում, ինձ զգամ այնպես, ինչպես ես եմ ուզում զգալ…Շաբաթվա մեծ մասը գտնվում եմ շրջաններում, հանդիպում եմ ժողովրդի, մարզերի բնակիչների հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28