Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելի սենյակն «ուբորկա» են անում, Մարգարիտ Եսայանի անունը սխալ գրում. Ֆոտոռեպորտաժ՝ Ազգային ժողովից

Օգոստոս 02,2012 21:07

Խորհրդարանական աշխատանքները սկսելուն պես մամուլում մեծ աղմուկ բարձրացավ գեներալ Մանվել Գրիգորյանի՝ ԱԺ բերած սեւ օբսիդիանից սառնարանի շուրջ: Լուրեր շրջանառվեցին, որ ԱԺ որոշ աշխատակիցներ տեսել են, թե ինչպես է գեներալ Մանվելը ԱԺ-ի իր աշխատասենյակ բերել տվել այդ սառնարանը: Կառավարության ծրագրի քննարկման խորհրդարանական նիստերին բոլոր լրագրողները պտտվում էին գեներալի սենյակի շուրջ՝ փորձելով արանքներից տեսնել՝ կա՞ սառնարանը, թե՞ ոչ, եւ հաշվի առնելով, թե լրագրողներին ինչպես է ընդունում ու ճանապարհում Մանվել Գրիգորյանը, ոչ ոք չէր համարձակվում ներս մտնել ու սեփական աչքերով տեսնել:

Այսօր գեներալի աշխատասենյակի դուռը բաց էր, եւ օգտվելով առիթից, որ այնտեղ վերանորոգման աշխատանքներից բացի նաեւ հայավարի «ուբորկա» էր իրականացվում, Aravot.am-ը լուսանկարեց Մանվել Գրիգորյանի աշխատասենյակի ողջ գույքը: Այնտեղ էլեկտրական գազ կար, սեղաններ, փաստաթղթեր, բայց օբսիդիանից սառնարան չկար:

Բացի այդ, այս օրերին նաեւ հասցրել են պատգամավորների աշխատասենյակների վրա փակցնել նրանց անուններով ցուցանակները: 311 սենյակը մեր Մարգարիտ Եսայանինն է, սակայն ցուցանակի վրա նրա անունը սխալ էր գրված՝ Մարգարիտի փոխարեն՝ Մարգարիտա:Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031