Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 33 մլն դրամ գումար է հափշտակել՝ ներկայանալով որպես գործընկեր կազմակերպությունների աշխատակից

Փետրվար 24,2022 18:09

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 30-ամյա տղամարդը, 2021թ. հանդիսանալով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) աշխատակից,  ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, ստեղծել է հիշյալ ընկերության գործընկեր կազմակերպությունների պաշտոնական էլեկտրոնային փոստերին նմանվող հասցեներ ու նամակագրական կապ հաստատելով տվյալ ընկերության աշխատակիցների հետ՝ ներկայացել որպես գործընկեր կազմակերպությունների աշխատակից և նրանց ուղարկել հաշիվ ապրանքագրեր՝ պահանջելով փոխանցվելիք գումարը «Բիթքոին» տեսակի կրիպտոարժույթի տեսքով փոխանցել նախապես իր կողմից ստեղծված և տնօրինվող «Բիթքոին» դրամապանակի հաշիվներին։

Չարաշահելով ընկերության աշխատակիցների վստահությունը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 33 մլն ՀՀ դրամ գումար։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28