Լրահոս
Օրվա լրահոսը

Պարեկին 14 000 դրամ կաշառք է առաջարկել` ավտոմեքենան հատուկ պահպանման տարածք չտեղափոխելու, արձանագրություն չկազմելու համար

Մարտ 02,2022 17:06

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու հերթական դեպքը:

Գործով ձեռքբերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2022թ.  հունվարի 22-ին՝ ժամը 03։50-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները փաստաթղթերը ստուգելու նպատակով կանգնեցրել են Ա. Մ.-ի վարած ավտոմեքենան և ստուգմամբ պարզել, որ վերջինս այն վարել է ոչ սթափ վիճակում: Դրանից հետո վարորդը պարեկներից մեկին որպես կաշառք առաջարկել է 14 000 ՀՀ դրամ` ավտոմեքենան հատուկ պահպանման տարածք չտեղափոխելու և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար։ Պարեկը հրաժարվել է կաշառքի առաջարկից և ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման տարածք, որտեղ համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո իր ծառայակցի հետ Ա. Մ.-ին բերման է ենթարկել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին։

Պարեկային ծառայության աշխատակցին կաշառք առաջարկելու համար Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031