Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ԱԺ ամբիոնից իրեն թույլ է տալիս ասել «մատ էլ թափ կտամ, պետք լինի, ուրիշ բան էլ թափ կտամ», ինքնին շատ խոսուն է․ «Փաստ»

Մարտ 03,2022 09:00

Այս էլ որերորդ անգամ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում «բոլոլա» հրահրեց: Պետք է ենթադրել, որ ամեն անգամ, երբ իր «ելույթից» հետո ԱԺ-ում վիճաբանություն է սկսվում իր անվան պատգամավորների ու ընդդիմության միջև, մեծագույն հաճույքով է հետևում դրան: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Փաշինյանին պարզապես հարցրեցին՝ ինչոր բան անո՞ւմ եք մեր ժողովրդի համար, երբ անընդհատ թանկացումներ են, որևէ քայլ ձեռնարկո՞ւմ եք հացահատիկի հարցը լուծելու համար:

Նա այս հարցերին չպատասխանեց. ամենայն հավանականությամբ, պատասխանելու բան չկար: Փոխարենը խիստ վրդովվեց, երբ հերթական անգամ հիշեցրին, որ հանձնել է Արցախի 75 տոկոսը, այնինչ, իրենք ամեն ինչ անում են, որ դա մոռացվի: Թշնամական պետությունների կամ այլ պետությունների ղեկավարների՝ իր և մեր երկրի հասցեին տարբեր գնահատականներին երբեք չարձագանքող Փաշինյանը սկսեց հոխորտալ, գոռգոռալ ու մատ թափ տալ ընդդիմության վրա՝ վերստին անցնելով իր սիրելի թեմային՝ նախկին նախագահներին: Ուշագրավ է, որ նա նորից խոսեց նրանց նկատմամբ նոր քրեական գործեր հարուցելու մասին, ինչը հատկանշական է Ադրբեջանի կողմից Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և հետախուզում հայտարարելու ֆոնին:

Այն, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ԱԺ ամբիոնից իրեն թույլ է տալիս ասել «մատ էլ թափ կտամ, պետք լինի, ուրիշ բան էլ թափ կտամ», ինքնին շատ խոսուն է: Սակայն շատ ավելի կարևոր է երկու հարց. նախ՝ հերթական անգամ նման հոգեվիճակի մեջ հայտնվելու խորքային պատճառները՝ կապված թե՛ կոնկրետ թեմայի հիշեցման, թե՛ աշխարհաքաղաքական առկա հանգամանքների հետ, և երկրորդ՝ թե ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք նրան, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերից հետո հնարավոր դարձավ այս ամենը, երբ Նիկոլ Փաշինյանը հոխորտում և մեղադրում է այլոց..

 Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031