Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պատմությունը կառուցված է ազատության ձգտումի, երազանքի վրա՝ ունենալ անարատ եւ սուրբ Հանրապետություն». Հայաստանում Բուլղարիայի դեսպան

Մարտ 03,2022 21:50

Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ եւ Բուլղարիայի ու Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով Հայաստանում Բուլղարիայի դեսպանատունն ընդունելություն էր կազմակերպել Երեւանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցում:

«Ես շատ երջանիկ եմ, որ այս առիթը նշում ենք մի դպրոցում, որն արդեն 50 տարի հպարտորեն կրում է Պեյո Յավորովի անունը, որը անքակտելի կամուրջ է հայաստանցի եւ բուլղար ժողովուրդների միջեւ»,-նշեց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Կալին Անաստասով: Նրա ձեւակերպմամբ, Բուլղարիան մի երկիր է, որը վստահորեն շարժվում է Եվրոպական մեծ ընտանիքի՝ արժանի անդամի իր ապագային ընդառաջ:

«Մենք՝ բուլղարացիներս, հպարտ ենք մեր պատմությամբ, ոչ թե այն պատճառով, որ նոստալգիկ հուշեր ունենք մեր հաղթանակներից, այլ որովհետեւ մեր պատմությունը կառուցված է ազատության ձգտումի, մեր սրբազան երազանքի վրա՝ ունենալ անարատ եւ սուրբ հանրապետություն եւ երախտագիտության վրա՝ այն նահատակների, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն մեր ազատության»,-ասաց դեսպանը:

Նրա ձեւակերպմամբ, Յավորովը ոչ միայն Հայաստանի մեծ բարեկամն էր, այլեւ մարմնավորումն էր այն ամենը, ինչն այսօր տոնում են՝ խիզախություն, հպարտություն, ազատություն, անձնազոհություն հանուն սիրելի հայրենիքի:

Պարոն Անաստասովը անդրադարձավ նաեւ բուլղարացի եւ հայ ժողովուրդների մշակութային եւ պատմական առնչություններին, նոր մարդահրավերները դիմագրավելու առումով համագործակցությանը:

Միջոցառմանը մասնակցում էին պետպաշտոնյաներ, դիվանագետներ, հասարակական ու մշակութային գործիչներ: Երեկոն «համեմվեց» դպրոցի երեխաների գեղեցիկ երգ ու պարով: Նրանք ներկայացրին նմուշներ բուլղարական մշակույթից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031