Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպայի բախտը վճռվում էր նաեւ ղարաբաղյան այդ պատերազմում. հայերի հաղթանակն իրականում Եվրոպայի հաղթանակը կարող էր լինել»

Մարտ 21,2022 10:52

Երբ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը պատերազմում էր միանգամից մի քանի բանակների դեմ՝ ադրբեջանական, թուրքական, ռուսական զենքի եւ ՌԴ արտաքին հակահետախուզության, պակիստանցի ու սիրիացի ահաբեկիչների, երբ Հայաստանը աղաղակում էր, որ երկիրը ենթարկվել է ահաբեկչական հարձակման, աշխարհը լուռ էր: Եվրոպայից երեք երկրի ձայնն էր լսվում՝ Ֆրանսիայի, նաեւ՝ Հունաստանի եւ Կիպրոսի:

Մինչդեռ Եվրոպայի բախտը վճռվում էր նաեւ ղարաբաղյան այդ պատերազմում: Հայերի հաղթանակն իրականում Եվրոպայի հաղթանակը կարող էր լինել, քանի որ այդ հաղթանակին դիմակայում էր նաեւ Եվրոպայի համար այսօրվա ամենամեծ վտանգը՝ Ռուսաստանը: Սակայն հայերի հաղթանակը Եվրոպայում ընկալվում էր որպես ռուսական գործոնի մեծացում, քանի որ Հայաստանը, դժբախտաբար, ՌԴ ռազմավարական դաշնակիցն էր: Թեպետ այդ դաշնակիցն էր հայերի համար պարտության վիհը բացել: Ո՛չ Արեւմուտքը հասկացավ, ո՛չ էլ հայկական դիվանագիտությունը կարողացավ դա բացատրել Եվրոպային, քանի որ հենց Երեւանն էր հեռացել Եվրոպայից:

Ռուսաստանը գրավեց Ղարաբաղը՝ նրա մի մասը նվիրելով Ադրբեջանին, հայկական հողերի մասնատման հաշվին առեւտուր անելով Թուրքիայի հետ: Ռուսաստանը հայկական հաղթանակի գերեզմանափորն էր:

Արեւմուտքը 30 տարի հապաղեց ղարաբաղյան խնդիրը լուծել հայանպաստ տարբերակով, եւ Ռուսաստանը այն լուծեց ադրբեջանական տարբերակով:

Ի՞նչ Ռուսաստան է թողնելու իրենից հետո Պուտինը: Ի՞նչ աշխարհ է նա թողնելու մարդկությանը:

Հաղթողին նույնպես դատում են:

Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2022թ.-ի 9-րդ համարից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031