Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում մատնանշվել են նաև Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները

Ապրիլ 04,2022 17:32 Share

ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման ընթացքը դիտարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Տավուշի մարզում:

Մոնիթորինգային խմբի հետ Տավուշ են մեկնել նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը։

Դիտարկումը կատարվել է Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում` հաշվի առնելով այն, որ նոր չափորոշիչը փորձարկվում է նշված դասարաններում:

Աշխատանքային խումբը իրականացրել է դասալսումներ՝ հստակեցնելու, թե ուսուցիչը դասապրոցեսի ընթացքում ինչպես է կիրառում նոր չափորոշչի պահանջները: Այցի շրջանակում տեղի են ունեցել նաև հանդիպումներ ուսումնական հաստատությունների տնօրենների, տնօրենի տեղակալների և ուսուցիչների հետ, վերջիններս բարձրացրել են իրենց հուզող հարցերը և խնդիրները: Քննարկումների ընթացքում փորձարկվող դասարաններում դասավանդող ուսուցիչները նշել են, որ Հանրակրթության նոր չափորոշչով աշխատելն արդեն որոշակի դրական արդյունք է ապահովել` սովորողների շրջանում ձևավորելով այնպիսի կարողություններ և ունակություններ, որոնք առաջնային են անձի ձևավորման և կայացման գործում։

Ուսուցիչները նաև նշել են, որ նոր մեթոդներով աշխատելն իրենց հնարավորություն է ընձեռում ավելի ազատ ու անկաշկանդ դասավանդելու` դրսևորելով ստեղծագործ մոտեցումներ:

Ուսուցիչները իրենց գոհունակությունն են հայտնել «ԿԶՆԱԿ» հիմնադրամին շարունակական աջակցության համար:

Մատնանշվել են նաև չափորոշչի փորձարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930