Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահը և ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատարն այցելել են ՊԵԿ ՄԴՊՎ շնագիտական կենտրոն

Մայիս 05,2022 20:22 Share

Քննարկվել են գործակցության հնարավորությունները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն հյուրընկալել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, (ադյուտանտ գեներալ) գեներալ-մայոր Դեյվիդ Վայսհաարիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ գործակցության հնարավորությունները:

Ռուստամ Բադասյանը և Դեյվիդ Վայսհաարին այցելել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն։ Նրանք շրջել են տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքի ընդլայնման ծրագրերին։

2021 թվականից ՀՀ ՊԵԿ և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև սկիզբ դրված համագործակցության արդյունքում նախատեսվում է կենտրոնում իրականացնել  շինարարական ծրագիր՝ ընդլայնելով և արդիականացնելով  կառույցի ենթակառուցվածքները: Արդյունքում կենտրոնը կդառնա միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց, որտեղ հնարավոր կլինի վարժանքներ և վերապատրաստումներ կազմակերպել նաև մաքսային ծառայությունների ստորաբաժանումների և այլ երկրների իրավապահ մարմինների համար։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031