Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստիննե Գրիգորյանն Աչաջուր համայնքում մասնակցել է ընտանիքի օրվան նվիրված միջոցառմանը

Մայիս 16,2022 10:37

Մայիսի 15-ին՝ Ընտանիքի օրվա առթիվ, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում մասնակցեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՎԻՆՆԵԹ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը։

Պաշտպանը նաև ներկա գտնվեց «Ուժեղ ենք միասին» սպորտլանդիային, որին մասնակցում էին տարբեր մարզերից ժամանած ընտանիքներ։
Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանի հետ համատեղ այց կատարեց նաև Աչաջուր համայնքի միջնակարգ դպրոց և մանկապարտեզ։

Պաշտպանը ծանոթացավ կրթական հաստատությունների խնդիրներին, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվեցին համագործակցության նոր հնարավորությունները

ՄԻՊ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031