«Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին», – այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը:
Լրագրող, հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ» հիմնադրամի ղեկավար Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշում է.
«ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը այսօր վաղ առավոտյան Երևանից ուղիղ չվերթով մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։
Հայաստան-Ադրբեջան այս վերջին լարվածության ֆոնին այս այցը, ինքնին այցի փաստը, շատ կարևոր է:
Ես կարծում եմ, որ սա ճիշտ որոշում է:
Կարդացեք նաև
Տիկին Գրիգորյանը, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, այսօր երեկոյան վերադառնալու է Երևան»:


















































