Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ խմբագրի, ոստիկանները օպերատորի ձեռքից խլել էին տեսախցիկի մոնոփոդը եւ դրանով ծեծել ցուցարարներին

Հունիս 06,2022 11:54 Share

Yerevan.today կայքի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների հետեւանքով տուժել է Yerevan.today-ի օպերատորը, վնասվել է նրա ոտքը, իսկ կառավարական ամառանոցների մոտ ցուցարարների և ոստիկանների միջեւ քաշքշուկի ժամանակ կորցրել են Yerevan.today կայքի ուղիղ եթերի սարքը: Ըստ խմբագրի, ոստիկանները օպերատորի ձեռքից խլել էին տեսախցիկի մոնոփոդը եւ դրանով ծեծել ցուցարարներին։

Aravot.am-ը Սեւակ Հակոբյանից հետաքրքրվեց ՝ոստիկանությունն արդյոք արձագանքե՞լ է, քանի որ իրենց փաստաբանների միջոցով պատրաստվում էին իրավական ընթացք տալ կատարվածին:

«Օպերատորի վնասվածքի հետ կապված առայժմ նորություն չկա, իսկ սարքի հետ կապված պատրաստակամություն են հայտնել գտնել եւ փոխանցել»,-ասաց Սեւակ Հակոբյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930