Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում անցկացվել է Մալոյան եղբայրների անվան աթլետիկայի 6-րդ միջազգային հուշամրցումը

Հունիս 06,2022 17:48 Share

Կապանի քաղաքային մարզադաշտում հունիսի 5-ին անցկացվել է Մալոյան եղբայրների անվան աթլետիկայի 6-րդ միջազգային հուշամրցումը, որին ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Եվրոպայի օրացուցային պլանով հաստատված հուշամրցաշարին շուրջ 35 աթլետ է մասնակցել Երևանից, Գյումրիից, Արտաշատից, Կապանից և Քաջարանից: Նրանք իրենց ուժերն են չափել հեռացատկ և եռացատկ մրցաձևերում:

Տղաների հեռացատկ մրցաձևում հաղթողի կոչմանն արժանացել է Արտակ Համբարձումյանը Երևանից՝ 7,52 մետր արդյունքով: Նույն մրցաձևի աղջիկների պայքարում ոսկե մեդալը նվաճել է կապանցի Յանա Սարգսյանը, որը գրանցել է 6,27 մետր արդյունք: Տղաների եռացատկ մրցաձևում հաղթող է ճանաչվել Գոռ Հովակիմյանն Արտաշատից (15,18 մ), իսկ աղջիկների պայքարում դարձյալ հավասարը չի ունեցել Յանա Սարգսյանը Կապանից (13,33 մ):

Հաղթողներին և մրցանակային տեղեր զբաղեցրած մյուս մարզիկներին համապատասխան կարգի մեդալներով և հավաստագրերով պարգևատրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ողջունելով ու շնորհավորելով միջոցառման մասնակիցներին, կարևորել է սպորտի զարգացման մեջ ներդրում ունեցող երախտավորներին չմոռանալու անհրաժեշտությունն ու նրանց գրանցած երբեմնի հաջողությունները կրկնելու ձգտումը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը երիտասարդ մարզիկներին հետագա հաջողություններ և հաղթանակներ է մաղթել:

Նշենք՝ հունիսի 9-ից 12-ը Հայաստանի աթլետիկայի հավաքականը Մալթայում մասնակցելու է Փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930