Լրահոս
Օրվա լրահոսը

Ես անընդհատ ուզում եմ ինձ կմճտել ու ասել, լավ, հեսա կզարթնեմ, ու մղձավանջը կվերանա. Նաիրա Մելիքյան

Հունիս 06,2022 21:21 Share

44-օրյա պատերազմից հետո երկար ժամանակ անհետ կորած համարվող զինվորի հարազատներից Եղիշե Զաքունցը վրդովված է Արցախի հարցի վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումից:

«Մեր երեխեքին տվեց, քիչ էր, հիմա էլ մեր պետականությունն է տալիս: Այդ անձնավորությունը եկավ երկրի ղեկին խաբեբայությամբ, այսինքն՝ աթոռի կռիվ էր: Իր քայլելով՝ ինչ որ ասում էր, ոչ մի բան չկատարեց, քարկոծեց մեր ազգային բոլոր արժեքները՝ եկեղեցին, բերեց եվրոպական իբր թե ինչ-որ բաներ: Ինքը պոռթկումներ է ունենում, մեկ-մեկ իր պոռթկումներով ասում է՝ ինչ է արել, բաներ կան, որ նախօրոք է ասում: Օրինակ, երբ պատերազմը սկսեց, երկրորդ օրը ԱԺ-ում ասաց, եկեք՝ ինչ էլ լինի, մեզ պարտված չհամարենք:

Այսինքն՝ մարդը պլանավորված իմացել է, որ պարտվելու ենք, բանակը կռվի է տարել, տվել է 5000 զոհ, տասնյակ հազարավոր վիրավորներ, դեռ չենք խոսում մարդկանց հոգեկան վիճակի մասին… ինչ արեց, ձեզ խաբելով տարավ կռվի, տվեց մեր երեխեքին, ուզում եք իրեն ներենք ու ասենք՝ աշխատի՞»,- այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Եղիշե Զաքունցը:

44 օրյա պատերազմում զոհված զինվորի մայր Նաիրա Մելիքյանն էլ ասաց, որ կասկածներ ունի, որ զոհվածների մարմինները ծնողներին փոխանցելու գործընթացը միտումնավոր ձգձգվել է, որ ՀՀ իշխանություններն իրենց ծրագիրն ավարտին հասցնեն. «Դա եւս արվել է միտումնավոր, որ ծնողներիս սարսափելի վիճակում թողնելով՝ժամանակ շահեր ու իրականացներ այն ամենը, ինչը իրականացրեց»:

Ըստ նրա՝ դրսի ուժերի կողմից ՀՀ վարչապետը դրածո է ու հայոց պետականության վերացման ծրագիրն է իրականացնում ու կատարում է այդ ծրագիրը 5 պլյուսի:

Եղիշե Զաքունցն էլ նկատեց, որ ազգային արժեքներն այնքան են փոխվել, որ հիմա ոչ թե հպարտանում ենք մեր երեխաներին բարձրագույն ու լավ կրթություն տալով, այլ օրինակ բանակից թռցնելով, փողով առած դիպլոմով:

«Ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների օրոք չտեսանք, որ իրենց երեխաները լինեն, լավ, ոչ թե առաջնագծում, գոնե՝ տեղում: Բայց անկախ նրանից, թե ինչ էին նախկիններն ու ինչ էին անում, ինչ-որ արեց սա, այսինքն՝ մենք շարունակական երազի մեջ ենք, ես անընդհատ ուզում եմ ինձ կմճտել ու ասել, լավ, հեսա կզարթնեմ, ու մղձավանջը կվերանա, որովհետեւ սա չի կարող իրականություն լինել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930