Լրահոս
Օրվա լրահոսը

Սա քաղաքական տեռոր է՝ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ. նոր թափով շարունակվում են ձերբակալությունները. Սաղաթելյան

Հունիս 10,2022 17:19

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանում քաղաքական հետապնդումները համակարգային բնույթ են ստանում։

Իրավապահ մարմինները՝ ԱԱԾ, Դատախազություն, Քննչական, Ոստիկանություն,  դարձել են բութ գործիք երկրում բռնապետություն հաստատելու համար:

Շինծու գործերով համատարած հարձակվել են «Դիմադրություն» շարժման մասնակիցների վրա՝ Շարժումը թուլացնելու և իրենց ազգադավ իշխանությունը հնարավորինս երկարաձգելու համար։

Սա քաղաքական տեռոր է՝ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։

Այսօր ևս նոր թափով շարունակվում են ձերբակալությունները։

Առաջնային թիրախում են ազգային ուժերը, մասնավորապես՝ ՀՅ  Դաշնակցությունը։

Քիչ առաջ բերման են ենթարկվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ ԳՄ անդամ Բագրատ Եսայանը,  ՀՅԴ «Նիկոլ  Աղբալյան » ուսանողական միության վարչության անդամ Գառնիկ Մելքումյանը և այլ կուսակցականներ։

Մինչ այդ կալանավորել են կուսակցության շուրջ 20 մարզային, երիտասարդական , քաղաքային կոմիտեների պատասխանատու ընկերների:

Չի՛ ստացվելու, չե՛ք կարողանալու։ Այս շարժումն  անկասելի է, դավաճանը  գնալու է, իսկ նրա ապօրինի հրամանները կատարողները պատասխան են տալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930