Լրահոս
Օրվա լրահոսը

Վալոդյա Գրիգորյանը Հայաստանի նորագույն պատմության ընթացքում սպանված միակ ընդդիմադիր քաղաքական գործիչն է, ում սպանությունը մինչև օրս բացահայտված չէ. Մանե Թանդիլյան

Սեպտեմբեր 23,2026 11:48 Share

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեկ տարի առաջ այս օրը դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց մեր լավագույն ընկեր, Փարաքար համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը։

Բացառիկ հայրենասեր, հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի նվիրյալ Վալոդյա Գրիգորյանը դաժանաբար սպանվեց համայնքապետի պաշտոնը ստանձնելուց ընդամենը հինգ ամիս անց։

Այդ ամիսների ընթացքում նա ապացուցեց, որ արժանացել է իր ընտրողների բացառիկ հարգանքին՝ դառնալով բոլորի համայնքապետը։ Իր աշխատասիրությամբ, պրոֆեսիոնալիզմով Փարաքար համայնքը լավագույնը դարձնելու իր երազանքները քայլ առ քայլ դառնում էին իրականություն։

Վալոդյա Գրիգորյանը Հայաստանի նորագույն պատմության ընթացքում սպանված միակ ընդդիմադիր քաղաքական գործիչն է, ում սպանությունը մինչև օրս բացահայտված չէ։

Մենք պահանջատեր ենք և հետևողական մեր ընկերոջ սպանության ամբողջական բացահայտման հարցում։

Մենք շարունակում ենք Վալոդյա Գրիգորյանի կիսատ թողած գործերը՝ վառ պահելով նրա անմար հիշատակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930