Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսին աշխատատեղերի գրանցման ու աշխատավարձի ֆոնդի ռեկորդ ունենք. վարչապետ

Հունիս 23,2022 14:08

Մայիսի ընթացքում մենք նոր պատմական բացարձակ ռեկորդ ունենք Հայաստանում գրանցված վճարովի աշխատատեղերի: Այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա, մայիսին Հայաստանում արձանագրվել է 673 հազար 224 վճարովի աշխատատեղ. «Մենք հաշվառում ենք միայն ու միայն այն աշխատատեղերը, որոնց համար վճարվել է աշխատավարձ եւ եկամտային հարկ: 2022 թվականի մայիսին՝ 2021-ի մայիսի համեմատ, աշխատատեղերն ավելի են 38 հազար 273-ով կամ 6 տոկոսով: 2019-ի մայիսի համեմատ ավելի են 72 հազար 359-ով կամ 12 տոկոսով, իսկ 2018-ի մայիսի նկատմամբ՝ 125 հազար 235-ով: Այսինքն՝ 2018-ի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է, ի հայտ է եկել ավելի քան 125 հազար աշխատատեղ»:

Փաշինյանի խոսքով, հաջորդ կարեւոր նորությունը, որը նույնպես ռեկորդային ցուցանիշ է, աշխատավարձի ֆոնդն է. «Այսինքն` բոլոր աշխատողներին վճարած ընդհանուր աշխատավարձը: Այդ ֆոնդը մայիսին կազմել է 160 միլիարդ 56 միլիոն դրամ: Այս ցուցանիշը 2021-ի մայիսի համեմատ ավելի է 4 միլիարդ 531 միլիոն դրամով, իսկ 2018-ի մայիսի համեմատ ավելի է 63 միլիարդ 369 միլիոն դրամով կամ 65 տոկոսով»,-ասաց նա:

Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարվա մայիսին եկամտային հարկի ընդհանուր ցուցանիշը կազմել է 32 միլիարդ 741 միլիոն դրամ, որը 2021-ի մայիսի համեմատ ավելի է 3 միլիարդ 811 միլիոն դրամով, իսկ 2018-ի մայիսի նկատմամբ ավելի է 8 մլրդ 578 մլն դրամով:

«Միջին ամսական աշխատավարձը 2022-ի մայիսին կազմել է 237 745 դրամ, որը 2021-ի մայիսի նկատմամբ ավելի է 25 592 դրամով կամ 12 տոկոսով: Սա կարեւոր ցուցանիշ է՝ հաշվի առնելով գնաճը: Այսինքն` աշխատող մարդու աշխատավարձը 12 տոկոսով աճել է: 2019-ի նկատմամբ ավելի է 50 667 դրամով կամ 27 տոկոսով, իսկ 2018-ի մայիսի համեմատ 61 306 դրամով կամ 34,7 տոկոսով»,-ասաց վարչապետը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930