Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին Գուդաուրիի շրջանում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի կապակցությամբ

Հուլիս 30,2022 19:08

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Գուդաուրիի շրջանում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով կան մարդկային զոհեր։

«Այս օրը, երբ ողջ եղբայրական Վրաստանը սգում է, ընդունեք իմ և ողջ հայ ժողովրդի խորին ցավակցությունները։
Խնդրում ենք մեր անկեղծ ցավակցությունն ու վիշտը փոխանցել զոհված բժիշկների, փրկարարների և օդաչուների ընտանիքներին, հարազատներին և ծառայակիցներին։ Նրանք զոհվեցին՝ կատարելով իրենց մարդասիրական պարտքը։
Վստահ եղեք, հայ ժողովուրդը միշտ ձեր կողքին է և կիսում է եղբայրական վրաց ժողովրդի կորստի դառնությունը»,- մասնավորապես ասվում է հեռագրում:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031