Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու անձանց էլ տևական ժամանակ ապօրինի պահել են օդանավակայանում, խախտելով նույն կոնվենցիայով երաշխավորված անձնական ազատության  իրավունքը. Արսեն Բաբայան

Հուլիս 31,2022 20:45

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի տելեգրամյան գրառումը.

«Արդեն երկրորդ մեր հայրենակցի մուտքն է արգելվում Հայաստանի Հանրապետություն: Երկուսն էլ սփյուռքից են և ՀՅԴ անդամներ: Նրանց նկատմամբ այս իշխանությունը դրսևորել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով արգելված խտրականություն (Հոդված 14): Այլևս բացահայտ է, որ օրվա իշխանությունը քաղաքական հայացքներով պայմանավորված անօրինական արգելքներ է սահմանում:

Երկու անձանց էլ տևական ժամանակ ապօրինի պահել են օդանավակայանում, այդպիսով խախտելով նույն կոնվենցիայով երաշխավորված անձնական ազատության (Հոդված 5)  իրավունքը:

Եվրոպական դատարանը հենց այսօրինակ մի քանի դեպքերով բազմաթիվ վճիռներ է կայացրել և տուժողների համար, որպես խախտված իրավունքի վերականգնում, արդարացի փոխհատուցումներ սահմանել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031