Լրահոս
Օրվա լրահոսը

Թող մեր ձայնը հնչի առնվազն նույնքան բարձր, որքան 2020-ին Այա Սոֆիայի կարգավիճակի փոփոխության դեմ է հնչել. Բյուզանդական ուսումնասիրությունների Հայ ազգային կոմիտեի կոչը

Օգոստոս 24,2022 23:45

Բյուզանդական ուսումնասիրությունների Հայ ազգային կոմիտեի կոչը

Բյուզանդական ուսումնասիրությունների Հայ ազգային կոմիտեն հանդես է եկել հատուկ կոչով, որտեղ մասնավորապես նշվում է․

«Հարգելիˊ գործընկերներ,

Բյուզանդական հետազոտությունների Հայ ազգային կոմիտեի անդամները դիմում են Բյուզանդական ուսումնասիրությունների միջազգային ընկերությանը (L’Association Internationale des Études Byzantines) և Ազգային բոլոր կոմիտեներին՝ իրենց համախոհությունը հայտնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից վերջերս արված հայտարարությանը, որը միտված է պահպանել Լեռնային Ղարաբաղի տարածքի պատմական հուշարձանները։ Հուսով ենք, որ մեր հայտարարությունը կարող է նպաստել այս տարածքում հնագույն և միջնադարյան հուշարձանների պահպանության մշտադիտարկմանը, որոնց մի մասը 2020 թվականի պատերազմի արդյունքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական հուշարձանների միտումնավոր ոչնչացման բազմաթիվ դեպքերի լույսի ներքո (տե՛ս մասնավորապես Նախիջևանի միջնադարյան հայկական գերեզմանոցի ավերումը), ինչպես նաև եկեղեցիների վրա հայերեն արձանագրությունները ջնջելու և հատկապես վերջին հայտարարությունները՝ արված ադրբեջանական իշխանությունների կողմից, որոնց նպատակն է «ստուգել» հին քրիստոնեական հուշարձանների իսկությունը և «մաքրել» դրանք Կովկասյան Աղվանքի հուշարձանների «հայկականացման» հետքերից, Լեռնային Ղարաբաղի հարուստ պատմական ժառանգությունը անմիջական վտանգի տակ է գտնվում։

Ուստի կոչ ենք անում ձեր ձայնը բարձրացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակույթի հազարամյա գոյության վկայությունների ոչնչացման դեմ։

Թող մեր ձայնը հնչի առնվազն նույնքան բարձր, որքան 2020 թվականին Այա Սոֆիայի կարգավիճակի փոփոխության դեմ է հնչել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031