Լրահոս
Վիգենը
Օրվա լրահոսը

65-ամյա քաղաքացին Գինեվետում՝ ապօրինի բիզնես էր հիմնել․ ահազանգ ոստիկանությանը

Օգոստոս 26,2022 20:02 Share

Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում, օգոստոսի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 281 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, որն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել) հատկանիշներով՝ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ վարույթի նյութերի՝ Գինեվետ համայնքում 65-ամյա Մ․ Մ․-ն զբաղվում է  ալկոհոլային խմիչքների արտադրությամբ։ Տեղեկությունը ստուգելու համար  վարույթային գործողությունների շրջանակում պաշտոնական հարցում-գրություններ էին  ուղարկվել պետական մարմիններ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացրել են, որ ՊԵԿ տեղեկատվական բազայումայդ բնակավայրում ալկոհոլային խմիչքների արտադրության մասին տեղեկատվություն առկա չէ։  ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից էլ տեղեկացրել են, որ  ալկոհոլային խմիչքներ արտադրելու համար թույլտվության պետական չափը կազմում է տարեկան բազային տուրքի 15 հազարապատիկի չափով:

Լուսանկարը՝ shamshyan.com կայքից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել