Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է անվճար կրթության այս մեխանիզմով ապահովենք թե՛ կրթության որակի խթանումը, և թե՛ սոցիալական երաշխիքների կիրառումը. Արցախի պետական նախարարի մոտ քննարկվել է բարձրագույն կրթության համակարգի ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Սեպտեմբեր 09,2022 16:35 Share

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 8-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն բարձրագույն կրթության համակարգի ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի շուրջ՝ մասնակցությամբ ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, բուհերի և միջին մասնագիտական հաստատությունների ղեկավարների:

«Հանրապետության նախագահի ծրագրի հիման վրա, ինչպես նաև 2020թ. հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ արդեն 2 տարի է, ինչ գրեթե բոլոր ուսանողները ուսման վարձի փոխհատուցում են ստանում կառավարության կողմից: Այժմ մենք խնդիր ունենք 2022-23 ուստարվա փոխհատուցումների տրամադրման կարգը հաստատելու՝ հաշվի առնելով նախընթաց շրջանի փորձը: Մենք պետք է անվճար կրթության այս մեխանիզմով ապահովենք թե՛ նախագահի ծրագրի իրականացումը, թե՛ կրթության որակի խթանումը և թե՛ սոցիալական երաշխիքների կիրառումը»,- նշել է պետական նախարարը:

Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ համապատասխան նախագիծը գրավոր ուղարկվել է բուհեր, միջին մասնագիտական հաստատություններ և բոլոր շահագրգիռ դերակատարներին, իսկ քննարկումն էլ թույլ կտա ունենալ առավել կատարելագործված փաստաթուղթ:

Մանրակրկիտ քննարկման արդյունքում մի շարք բարելավումներ են կատարվել նախագծում, որոնք կամփոփվեն լիազոր մարմնում և կներկայացվեն կառավարության հաստատմանը:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930