Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ

Սեպտեմբեր 10,2022 18:52 Share

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀԿ ուսանողական կազմակերպության ներկայացուցիչները:

Անմիջական միջավայրում նախագահ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես կուսակցական թեմաներին, այնպես էլ մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը:

Երիտասարդ հանրապետականները շնորհակալություն են հայտնել կուսակցության նախագահին` անկեղծ զրույցի համար և վստահեցրել, որ պատրաստակամ են իրենց գիտելիքներն ու ունակություններն առավելագույնս ծառայեցնելու պետության և հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

ՀՀԿ ԵԿ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել