Լրահոս
Օրվա լրահոսը

Չպետք է թույլ տանք, որ այս դժվար օրերը մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության կործանարար զգացումը. Թաթոյան

Սեպտեմբեր 21,2022 14:15

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ցավոք, ինքներս մեզ վրա ենք զգում` որքան կործանարար է վտանգը, երբ պետության ներսում պաշտոնն ու անձնական շահերն առավել են դասվում, քան երկրի անվտանգությունն ու պետականությունը:

Ինքներս ենք մեզ վրա զգում` որքան կործանարար է վտանգը, երբ հանուն պաշտոնի «բարիքների», երկիրը կառավարողներն օտարանում են քաղաքացուց ու զբաղվում իշխանավեճով, երբ իրականացվում է հասարակության պառակտում, իսկ համերաշխությունը վերածվում թշնամանքի:

Չպետք է թույլ տանք, որ այս դժվար օրերը մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության կործանարար զգացումը, որ ինչ-ինչ մարդկանց պաշտոնամոլությունն ու պայքարի անկարողությունը մեզ վերածեն անարժան սերնդի:

Պետությունն է մարդու իրավունքների իրական պաշտպանողն ու աջակցողը, իսկ այն զարգացնել կարող են միայն մարդիկ, որոնք ունեն գիտելիք ու հստակ պատկերացում իրենց քաղաքացիական առաքելության մասին, հասկանում են պետականության արժեքը:

Պետք է մեր խոսքով ու գործով արժանի լինենք Հայրենիքին, մեր արժանապատվության ու ամեն օրվա համար կյանքը զոհած հերոսների հիշատակին:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930