Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի դիտարկումները չեն փոխում Ֆրանսիայի աջակցության մտադրությունը․ Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը. «Ա1+»

Հոկտեմբեր 19,2022 23:16

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, որոնք հնչել են France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Ըստ Ալիևի՝ Ֆրանսիայի կառավարությունը ջնջել է Բաքվի նկատմամբ Փարիզի բարեկամական և հավասարակշռված վերաբերմունքի պատմությունը։ Ի պատասխան հնչած այս կարծիքի, Ֆրանսիայի ԱԳՆ-ն գրել է․

«Ալիևի այս դիտարկումները ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի լիարժեք աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում։ Նախագահի հանձնառության շնորհիվ է, որ հնարավոր եղավ անցկացնել հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական հանրության առաջին գագաթնաժողովի շրջանակներում Շառլ Միշելի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ կազմակերպված քառակողմ հանդիպումը։

Այս հանդիպումը հնարավորություն ընձեռեց առաջընթաց գրանցել, ինչն արտացոլված է այս առիթով ընդունված հռչակագրում»:

Ամբողջությամբ՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31