Լրահոս
Օրվա լրահոսը

«Օժտված էր մարդկային ամենավեհ գծերով». Արթուր Թովմասյանը՝ ԼՂՀ ԳԽ 3 գումարումների պատգամավոր Մաքսիմ Միրզոյանի մահվան կապակցությամբ

Հոկտեմբեր 31,2022 14:04

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական է հղել ԼՂՀ ԳԽ 3 գումարումների պատգամավոր Մաքսիմ Միրզոյանի մահվան կապակցությամբ.

Խորը կսկիծով տեղեկացանք, որ 2022 թ. հոկտեմբերի 30-ին, երկարատև հիվանդությունից հետո կյանքի 75 տարում իր մահկանացուն կնքեց հասարակական – քաղաքական ակտիվ գործիչ, ԼՂՀ ԳԽ 1-ին, 3-րդ և 4-րդ գումարումների պատգամավոր Մաքսիմ Միքայելի Միրզոյանը:

Հարուստ և հագեցած է եղել Մաքսիմ Միրզոյանի աշխատանքային կենսագրությունը, ամենուրեք նա իր գործի նվիրյալն էր:

Արցախյան շարժման ակտիվիստներից էր, և մեծ դերակատարություն է ունեցել՝ կանգնած լինելով ակունքներում:

1988 թ. ընտրվել էր «Կռունկ» կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ, 1989 թ. –ին՝ Արցախի Ազգային Խորհրդի անդամ:

Հայրենասեր, ազնիվ և բարի մարդու մեծ համբավ ուներ նա. օժտված էր մարդկային ամենավեհ գծերով:

ԱՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Մաքսիմ Միրզոյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին, կիսում կորստյան ծանր վիշտը:

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31