Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Եթե Ռուսաստանը ճիշտ գնահատի այս կապիտուլյանտին, կարծում եմ, պետք է վերաբերմունքը շատ արագ փոխի այս աճպարարի նկատմամբ»

Նոյեմբեր 11,2022 14:54

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, որոնք հակասում են իշխանության գալուց հետո նրա վարած քաղաքականությանը, ասաց. «Որպեսզի գնահատենք նրա ելույթը կառավարության երեկվա նիստում, պետք է համեմատենք իր խոսքերը վերջին 4-5 տարիների գործերի հետ: Եվ կտեսնենք, որ դրանց մեջ բացարձակապես որեւէ կապ չկա: Հետեւաբար, սրա իմաստը դասական պոպուլիզմն է, որի արդյունքում փորձում է պատրանքներ ստեղծել, թե, իբր, հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են զարգացման լավ հունի մեջ: Իսկ եթե Ռուսաստանը ճիշտ գնահատի այս կապիտուլյանտին, կարծում եմ, պետք է իր վերաբերմունքը շատ արագ փոխի այս աճպարարի նկատմամբ»:

Գագիկ Մինասյանը նշեց, որ բավականին լոյալ վերաբերմունք է դրսեւորվում այս իշխանության եւ դրա ղեկավարի նկատմամբ, որը քանդում է հայ-ռուսական դարերի հարաբերությունը, ինչը ոչ միայն մեզ համար է խնդիր, որը մենք տեսնում ենք, այլեւ իրենց համար է խնդիր: Այսինքն, ռուսները պետք է անդրադառնան այս ելույթին եւ տեսնեն, թե ում հետ գործ ունեն: «Ես մտածում եմ ոչ թե իրենց, այլ մեր շահի մասին: Եվ որքան սերտ ու անկեղծ լինեն հայ-ռուսական հարաբերությունները, առավել քան համոզված եմ, որ մենք այնքան կշահենք: Բայց համոզված եմ նաեւ, որ իրենք էլ կշահեն», – ասաց նա եւ հիշեցրեց Սերժ Սարգսյանի ղեկավարման օրոք Վլադիմիր Պուտինի արած այն հայտարարությունը, թե ռուսական պետական շահից է բխում հզոր Հայաստանի առկայությունը Հարավային Կովկասում: «Իսկ այսօրվա իրականությունը ո՞րն է: Ռուսաստանի շահը տուժել է, որ Հարավային Կովկասում հզոր Հայաստան չկա, որովհետեւ այստեղ ինքը այլեւս չունի այն իսկական, բնական դաշնակիցը, որը Հայաստանն էր:

Նույնը վերաբերում է նաեւ Իրանին, որը Հարավային Կովկասում չունի բնական այլ  դաշնակից: Այստեղից բխում է, որ այս իրողությունը կարելի է ճիշտ օգտագործել եւ շահեկան վիճակում լինել, ինչը այս իշխանությունը չի անում, չի ուզում անել: Հետևաբար, սրանք պետք է հեռանան եւ գան նրանք, որոնք կսերտացնեն հարաբերությունները երկու դաշնակիցների հետ», – ասաց ՀՀԿ-ական բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930