Shamshyan.com. Այսօր՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ից 05։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Էրեբունի վարչական շրջանում Աթոյան փողոցում գործող «Հայփոստի» մասնաճյուղի պատուհանը բացել, մտել է ներս, հափշտակել զինվորների համար նախատեսված հանգանակությունների արկղը, որում եղել է գումար, ապա դիմել փախուստի։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, հանցագործությունը կատարած ճիվաղի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Հայփոստ»-ում նմանատիպ գողությունները հաճախակի են դարձել։ Սակայն, չգիտես ինչու՝ «Հայփոստը» հետևություններ չի անում, որն այնքան աղքատ հիմնարկ չէ, ու իրենց մասնաճյուղերի պատուհաններին չեն տեղադրում ճաղավանդակներ։
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































