Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Վերջին շրջանում Արմեն Աշոտյանի նկատմամբ հետապնդումները ակնհայտ լկտի եւ սանձարձակ դրսեւորումներ են ստացել». Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 17,2022 12:34 Share

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ հետապնդումներին:

Հիշեցնենք, որ Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի հոդվածներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, փողերի լվացում:

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ շինծու ու ապօրինի նման հետապնդումների նպատակը ակնհայտ է. «Արմենը մեր կուսակցության առաջամարտիկներից է, ինտելեկտուալ կոճղերից, որի վրա կառուցված են ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին կապերը մեր կուսակցական շինարարության եւ վերջին շրջանում նրա նկատմամբ հետապնդումները ակնհայտ լկտի եւ սանձարձակ դրսեւորումներ են ստացել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել