«Արփի լիճ ազգային պարկն» իր էջում տեղադրել է լուսանկարներ՝ վերնագրելով «Ձմռան հեքիաթն Արփի լիճ ազգային պարկում»։
Լուսանկարներն արված են «Արփի լիճ ազգային պարկի» տարածքից՝ Կրասարի՝ ճարտարապետական բացառիկ նշանակություն ունեցող եռաթռիչք կամուրջի մոտ գտնվող Ախուրյանի կիրճից, Արևմտյան տեղամասից, որը հենց Արփի լճի շրջակայքում է՝ Ամասիայում և Արտենիս-Ալվար տեղամասից։

Ձմեռային զբոսաշրջային սեզոնն արդեն մեկնարկել է։ Մուշեղ Մուրադյանի փաստմամբ՝ ձյան հայտնվելու հետ 6 ռուս զբոսաշրջիկներ են եկել վայելելու Արփի լճի գեղեցկությունը։ Նրանք ոտքով շրջագայում են անտառներով։
Կարդացեք նաև
«Լիճն այս պահին սառցակալված չէ, լճի վրա պարբերաբար երևում են կռնչան բադեր, ափամերձ հատվածներում՝ տառեղներ։ Ախուրյանի կիրճի՝ Ախուրյան-Աշոցք գետակի հատման հատվածում անզեն աչքով երևում է ջրասամույրը, իր բնադրավայրն է։ Արտենիս-Ալվար տեղամասում էլ երևում է մշկամուկը, որը 5-6 տարի է՝ չէր երևում տեղանքում (տես վերջինիս բույնը լուսանկարներում)»։


Արջը կարծես լքել է տարածքը, ըստ մեր զրուցակցի՝ կամ քնած է կամ էլ սնունդը դժվար է հայթայթում, թողել-հեռացել է, իսկ գայլերը, կարելի է ասել, բազմաթիվ են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ





















































