Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր արցախցի պետք է զգա, որ Սյունիքում ինքը տանն է»․ Ռոբերտ Ղուկասյան

Դեկտեմբեր 25,2022 22:38

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում հանդիպել է Արցախ մեկնելու անհնարինության պատճառով Գորիսում ժամանակավորապես բնակվող արցախցիներին։ Մարզպետը հետաքրքրել է  նրանց կացարանների պայմանների ու կենցաղի կազմակերպման հարցերով, լսել է նրանց մտահոգությունները։

Ռոբերտ Ղուկասյանը կրկին վստահեցրել է, որ Սյունիքի մարզպետարանն իրենց կողքին է ու պատրաստ՝ արձագանքելու ծագած խնդիրների լուծմանը, աջակցելու ինչով հնարավոր է՝ դժվարություններին միասին դիմագրավելու համար:

«Այստեղ գտնվող յուրաքանչյուր արցախցի պիտի զգա, որ Սյունիքում ինքն  իրենց տանն է»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ռոբերտ Ղուկասյանը։ Ըստ մարզպետի՝ մարզային իշխանությունը նրանց կողքին է եւ պատրաստ է աջակցել ամեն ինչով, որպեսզի դժվարություններին միասին դիմագրավեն։

Ինչ վերաբերում է Սյունիքին, ապա մարզպետի խոսքով՝ մարզը շարունակում է ապրել բնականոն կյանքով, չնայած  «իրավիճակը բոլորս գիտենք՝ լարված է»։  Մասնավորապես նա նորից անդրադարձավ Ներքին Հանդում ստեղծված իրավիճակին։ «Ադրբեջանական կողմից այդտեղ ունենք ներխուժում, պիտի նրանք հետ քաշվեն»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը։ Նրա խոսքով, միայն այդ գյուղում մոտ 25 մլն դրամի ծրագիր է իրականացվում, որպեսզի մարդիկ ստեղծեն իրենց տնտեսությունները։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031