Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը պարզաբանում է «բլոկադան 100%-ոց չէ» իր հայտարարությունը

Հունվար 12,2023 19:44

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մեկ ամսվա առիթով Արցախի հանրային հեռուստաընկերության կազմակերպած քննարկման ժամանակ այսօր Aravot.am-ը Արցախի հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին խնդրեց պարզաբանել իր հետեւյալ հայտարարությունը՝ «մենք բլոկադայի մեջ ենք, բայց դա 100 տոկոսանոց չի, ունենք կյանքի ճանապարհներ, որ մեզ թույլ են տալիս մի թեթև դեղ, ուտելիք բերել»՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական կողմի ցանկացած հայտարարություն Ադրբեջանը վերլուծում է, անում հետեւություններ եւ դրանք առաջ տանում ոչ միայն ներքաղաքական, այլեւ արտաքին դիվանագիտական հարթակներում։

Ռուբեն Վարդանյանը նշեց․ «Իրենք հաշվել են, թե քանի մեքենա է այս ամսվա ընթացքում մտել Արցախ՝ ՌԴ խաղաղապահների կողմից եւ Կարմիր խաչի։ Դա մեկ օրից էլ քիչ քանակ է մեքենաների, քան եղել  է մինչեւ բլոկադան։ Երկրորդ, անգամ Լենինգրադի ամենածանր բլոկադան ունեցել է կյանքի ճանապարհ։ Փոքր բաների մասին է խոսքը։ Նորից ասեմ, որ բլոկադան Չեռնոբիլի սարկոֆագ չէ, այլ այն վիճակը, երբ դեղերի, վառելիքի, սննդի, ամեն հարցում կա պակասուրդ, եւ մարդիկ ամենօրյա կյանքում դա տեսնում են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031