Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում հայտնաբերվել է ուրարտական շրջանի գերեզմանոց

Հունվար 16,2023 23:33

Վանի թանգարանի տնօրեն Ֆաթիհ Արաբը և տեղի համալսարանի գրականության ֆակուլտետի հնէաբանության բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուն տարածաշրջանի պատմական կառույցների ամրապնդմանն ուղղված աշխատանքների շրջանակներում հետազոտություն են իրականացրել որպես մշակութային անշարժ ժառանգություն գրանցված Մադավանքի տարածքում։

Աշխատանքների ընթացքում Վանա լճի ջրի մակարդակի իջնելու հետևանքով հայտնաբերվել է ուրարտական շրջանի մի գերեզմանոց, որն ունի 3 առանձին սենյակատիպ հատված։

Հետազոտողներից Չավուշօղլուն նշել է, որ ուրարտական շրջանին հատուկ դասական գերեզմանոց է, որտեղ մեջտեղի սենյակը համեմատաբար մեծ է, իսկ հարակից սենյակները փոքր: Գերեզմանի պատի վրա հայտնաբերվել է 3 բացվածք, որը նախատեսված է եղել նվերների համար:

Հնէաբանները նշել են, որ առաջին անգամ են նմանատիպ գերեզմանոց պեղում։

Աղբյուր`    Ermenihaber/Anadolu

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031