Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտը սպասում է արդար վճռական քայլերի. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 03,2023 10:43

Զարմանալիորեն, «բնապահպանների» վրա ազդեցություն չեն ունենում նաեւ ռուս խաղաղապահների «եռանդուն ջանքերը»: Առայսօր խաղաղապահ ուժերի հրամանատարության «միջամտությամբ» հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ տարվող բանակցություններն էական արդյունք չեն տվել:

Եվ հակառակորդն օգտվելով անպատժելիության հնարավորությունից՝ դիմում է սադրիչ գործողությունների: Երբ ցանկանում՝ Արցախ մտնող գազատարն անջատում է: Հոսանքազրկման մասին էլ չենք խոսում, որ գրեթե մեկ ամիս է, ինչ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս հայ մասնագետներին վթարի վայր այցելել եւ վերականգնել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գիծը, որը Բերձոր-Աղավնո հատվածում է: Կարմիր խաչի առաքելությանն անգամ ընդդիմանում է մարդասիրական ձեռնարկումներ իրագործելու, մասնավորապես՝ դեղամիջոցներ տեղափոխելու հարցում: Իսկ հետո էլ «բնապահպանները» վայնասուն են բարձրացնում, թե տեսեք՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակ չէ, ու հայկական կողմն, իբրեւ, ստում է: Գիտեք, թե արհեստավարժ սատանաների հետ հե՞շտ է լեզու գտնելը: Չէ՞ որ ստելը, մարդկանց մոլորեցնելը նրանց գործելաոճն է եւ այդպես են փորձում արդարացնել իրենց հանցագործությունները:

Ադրբեջանը շարունակում է փակ պահել «կյանքի ճանապարհը» եւ ուժով ստիպել արցախցիներին հեռանալ մշտնջենական վայրերից, պապենական օջախներից: Բաքվի ցեղասպան քաղաքականությունը, որը շուրջ 500 հազար հայերի բռնի տեղահանման եւ կոտորածների պատճառ դարձավ 20-րդ դարավերջին՝ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Մինգեչաուր եւ այլ քաղաքներում, ինչպես նաեւ Մարաղա բնակավայրում, այսօր շարունակվում է վտանգավոր նոր սցենարներով՝ «բնապահպանների» (Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների) արկածախնդիր բեմադրությամբ, ինչը հղի է տարածաշրջանը ռազմական մեծածավալ բախումների վերածելու բացահայտ սպառնալիքներով:

Թե Հաագայի դատարանն ինչ որոշում կկայացնի Բաքվի հանցավոր գործողությունները կանխելու, Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ, հայտնի չէ: Ստեփանակերտը սպասում է արդար վճռական քայլերի…

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728