Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երազանքները հնարավոր է իրականացնել նաև փոքրիկ գյուղում

Փետրվար 23,2023 12:04

Աղջիկ, որ երազում է և իրականացնում երազանքներ։ Արդեն 13 տարի մասնագիտությամբ թուրքագետ Արմինե Աղաջանյանը Եղեգնաձորում՝ իր հիմնած «Մոշ» ստուդիայում, ստեղծում է ձեռագործ աշխատանքներ։

Երևանում սովորելուց հետո Արմինե Աղաջանյանը մանկության երազանքի հետքերով վերադարձել է հայրենի քաղաք. փոքր քայլերով, դժվարությունները հաղթահարելով ու ինքնակրթվելով՝ ստեղծել է «Մոշ» ստուդիան, որտեղ իրականացվում են նաև վարպետության դասեր, սովորեցնում են ասեղնագործություն, տիկնիկագործություն ու կարուձև, ձեռագործ հմտություններ փոխանցում։
«Մոշ» ստուդիայում ստեղծվում են հավաքածուներ, որոնք աշխարհին ներկայացնում են Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությունը։ Հավաքածուներից մեկը կրում է միջնադարի հայ վարպետ Մոմիկի անունը։

Արմինե Աղաջանյանը, երբ սկսում էր բիզնեսը, միայն կիսախարխուլ շենք կար, որը քայլ առ քայլ ոտքի կանգնեցրեց, տեխնիկապես վերազինեց ու դարձրեց Եղեգնաձորի կարևոր մշակութային կենտրոններից մեկը։

«Եթե ունես ցանկություն ու երազանք, էական չէ՝ կին ես, թե տղամարդ, պետք է հավատարիմ լինես երազանքիդ ու ի կատար ածես բոլոր նպատակներդ։ Լինելով կին և ծավալելով բիզնես փոքր քաղաքում՝ հանդիպել եմ դժվարությունների ու հասկացել, որ ամեն երազանք հնարավոր է իրականացնել նույնիսկ փոքրիկ գյուղում։ Մեր բիզնեսի նպատակներից մեկն էլ եղել է հայկական մշակույթի տարածումը՝ հիմքում վերցնելով խաչքարերի զարդանախշերը։ Այս տարիների ընթացքում ունեցել ենք հաջողված գործընկերության բազմաթիվ օրինակներ, որոնցից է Ակբա բանկի հետ համագործակցությունը, որի շնորհիվ էլ փորձում ենք զարգացնել մեր բիզնեսը»,- նշում է «Մոշ» ստուդիայի հիմնադիր Արմինե Աղաջանյանը։

Արմինե Աղաջանյանի մեծ երազանքը «Մոշի» սրահներ ունենալն է Եվրոպայում, իսկ առաջիկայում ցանկանում է նման կենտրոններ բացել նաև Գյումրիում ու Երևանում՝ հնարավորություն տալով ավելի շատ կանանց աշխատել ու ինքնադրսևորվել։

«Ոգեշնչված կին գործարարներով» միջոցառման մասին կարող եք տեղեկանալ այս հղմամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728