Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման շուրջ բանակցություններին

Մարտ 30,2023 19:11

ՀԱՊԿ Հավաքական շտաբում տեղի են ունեցել առաջին բանակցությունները 2023թ. ՀԱՊԿ հավաքական ուժերի համատեղ զորավարժությունների նախապատրաստման շուրջ:

Ինչպես հաղորդվում է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ, մարտի 28-30-ին տեղի ունեցած բանակցություններին մասնակցել է նաև Հայաստանը:

Հանդիպմանը քննարկվել են «Մարտական եղբայրություն» զորավարժության անցկացման մանրամասները, որը Հայաստանն ավելի վաղ հրաժարվել էր ընդունել իր տարածքում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել