Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցություններին առնչվող հարցեր

Ապրիլ 04,2023 23:13 Share

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ապրիլի 4-ին ընդունել է Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրին եւ խմբի անդամ, Եվրոպական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դոմագոյ Հայդուկովիչին:

Արման Եղոյանը խորվաթ պատգամավորներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության կողմից շարունակական ռազմատենչ հռետորաբանության, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման եւ դրա հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ մանրամասներ: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է եվրոպական երկրների աջակցությունը` զսպելու ավտորիտար երկրի հակաիրավական նկրտումները:

Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցություններին առնչվող հարցեր: Առկա գործընթացները քննարկման առարկա են դարձել լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում:

Պատգամավորները խոսել են նաեւ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների մասին, կարեւորել վերջինի աջակցությունը ժողովրդավարական Հայաստանին` ինստիտուտների կայացման եւ ինտեգրացիոն գործընթացների խորացման համար: Ուշադրության կենտրոնում է եղել եվրոպական հարաբերությունների հարցերով պատասխանատու հանձնաժողովների միջեւ հարաբերությունների զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930