Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի խորհրդարանը իշխանություններին կոչ է անում աջակցել «Հարավային Ադրբեջանի» անկախության շարժմանը. «Ազատություն» ռ/կ

Ապրիլ 28,2023 22:45

«Ազատություն» ռ/կ . Իսրայելի խորհրդարանը երկրի իշխանություններին կոչ է անում աջակցել «Հարավային Ադրբեջանի» անկախության շարժմանը։ Խոսքը Իրանի հյուսիսում գտնվող ադրբեջանցիներով բնակեցված շրջանի մասին է։

«Նրանք Իրանի ամենամեծ էթնիկ խումբն են՝ ավելի քան 20 միլիոն բնակչությամբ: Վարչախումբը մշակութային ցեղասպան քաղաքականություն է վարում՝ սահմանափակելով ադրբեջանական փոքրամասնության՝ սովորելու և իրենց ժառանգությունը փոխանցելու, իրենց լեզուն սովորեցնելու և նույնիսկ երեխաներին ադրբեջաներեն անունով գրանցելու իրավունքները», – Արտգործնախարարությանը հղած նամակում պնդում են իսրայելցի պատգամավորները։

Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ այդ նամակի հեղինակների մի մասը ծայրահեղ կրոնական խմբակցությունների ներկայացուցիչներ են, որոնք հազվադեպ են հետաքրքրվում միջազգային քաղաքականությամբ։ Նամակը ստորագրել են նաև կրոնական բլոկի ակտիվ հակառակորդները՝ «Իսրայել մեր տունը» կուսակցության և նրա նախկին առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը, որը հայտնի է Ալևի վարչակազմի հետ սերտ կապերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930