Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը նպատակադրված կերպով շարունակում է անտեսել միջազգային հանրությունից հնչող բոլոր այս կոչերը. Դավիթ Խաժակյան

Մայիս 03,2023 15:40

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի հերթական նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էր Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Խոսելով ճգնաժամերի նկատմամբ քաղաքների դիմադրողականության վերաբերյալ Խաժակյանը բարձրաձայնել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հարցը։

Խաժակյանը հիշատակել է, որ բազմաթիվ պետություններ, առաջատար միջազգային և հասարակական կազմակերպություններ, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններ ուղղակիորեն հորդորում են Ադրբեջանին հետևել ստանձնած պարտավորություններին և դադարեցնել Լաչինի շրջափակումը։ Ադրբեջանը նպատակադրված կերպով շարունակում է անտեսել միջազգային հանրությունից հնչող բոլոր այս կոչերը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031