Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հետևել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված մրցաշարի 6-րդ խաղափուլի ընթացքին

Մայիս 08,2023 23:59

Հայաստանի շախմատի Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և նորանշանակ գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը այսօր հետևելու էին եկել Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված մրցաշարի 6-րդ խաղափուլի ընթացքին։

Նշենք, որ մայիսի 2-ից 12-ը ընթացող մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած շախմատիստներ արտերկրից և Հայաստանից։

Դե իսկ 6-րդ խաղափուլի ընթացքում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝

Արթուր Դավթյանը հաղթեց Թայ Դայ Վանի Նգույենին, իսկ Նոդիրբեկ Յակուբբոյեվը՝ Ս.Լ. Նարայանանին:

Մնացած պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝

Անդրեյ Եսիպենկո – Ռոբերտ Հովհաննիսյան

Ամին Տաբատաբայ – Ֆրեդերիկ Սվանե

Սամուել Սեվիան – Հայկ Մարտիրոսյան

 

Հայաստանի շախմատի Ֆեդերացիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031