Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում խոշոր ավտովթարից տուժածներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է (Ֆոտոշարք)

Հունիս 13,2023 17:16

Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Vento և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, նախնական տեղեկություններով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության խմբերն ու պարեկները: Վիրավորներից մեկը, որը երիտասարդ տղա է, հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Տուժածներին մեքենաներից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա:

 

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930