Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաշինգտոնի հանդիպումը չի չեղարկվել, հետաձգվել է․ ընթանում են քննարկումներ՝ նոր ժամկետների հետ կապված»․ Վահան Կոստանյան

Հունիս 19,2023 12:50

Քննարկվում են Վաշինգտոնում հանդիպում անցկացնելու նոր ժամկետները, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Հարցին, թե Վաշինգտոնի հանդիպման չեղարկումից հետո հաճախակի են դարձել Ադրբեջանի կողմից կրակոցները Հայաստանի եւ Արցախի ուղղությամբ, դիվանագիտական դաշտում ինչ-որ փոփոխությո՞ւն է եղել, Կոստանյանը պատասխանեց․  «Թույլ տվեք նշել, որ Վաշինգտոնի հանդիպումը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել է։ Եվ այս պահին էլ ընթանում են քննարկումներ՝ նոր օրերի ու ժամկետների հետ կապված։ Կարծում եմ՝ մոտակա շրջանում արդեն հանրային տեղեկատվություն կկարողանանք տրամադրել այս մասին»։

Վահան Կոստանյանը հավելեց. «Իսկ այս գործողությունները, որոնք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է, մասնավորապես, թե լարվածություն ու կրակոցներ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, թե իրավիճակի լարում Լեռնային Ղարաբաղում, միանշանակ չեն աջակցում Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն կառուցելուն ու կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարությունները, թե իրենք իրապես հետաքրքրված են կայունության եւ խաղաղության հաստատմամբ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Վահան Կոստանյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930