Ամերիկացի փոփ աստղ Բրիթնի Սփիրսի հետ միջադեպը տեղի է ունեցել Լաս-Վեգասի հյուրանոցներից մեկում: Սփիրսը ճանաչել է «Սան-Անտոնիոյի» 19-ամյա աստղ Վիկտոր Վենբանյամին եւ մոտեցել է նրան՝ միասին լուսանկարվելու մտադրությամբ: Սակայն ակումբի անվտանգության ծառայության ղեկավարը Սփիրսի նկատմամբ անհամարժեք վերաբերմունք է ցուցաբերել՝ նախ կոպտորեն հրելով, ապա նաեւ ապտակելով այնպես, որ Բրիթնին մի կերպ է կարողացել մնալ ոտքի վրա կանգնած, իսկ ակնոցը թռել է աչքերից:
Ավելի ուշ՝ Բրիթնի Սփիրսը իր նկատմամբ բռնություն գործադրելու համար դիմել է ոստիկանություն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































