Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արդեն երկրորդ հաղթանակն ընդդեմ մեքենաների ապակիների թաղանթապատման հիմքով տուգանքների. Վահե Գրիգորյան

Հուլիս 21,2023 17:46

Իրավագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

10.06.2023թ. ՀՀ պարեկային ծառայության կողմից Գրիգոր Կորկոտյանի նկատմամբ կազմվել էր 25000 ՀՀ դրամ չափով տուգանք նշանակելու մասին 8300636003 որոշումը, քանի որ վերջինիս մեքենան վարել էր «լուսաթափանցելիության սահմանված չափի խախտմամբ ապակիներով»:

Իմ կողմից կազմվել էր գանգատ այդ որոշման դեմ, որը 12.06.2023թ ուղարկվել էր պարեկային ծառայությանը:

Ահա այսօր ստացա պարեկային ծառայության 12.07.2023թ որոշումը, որով մեր պահանջը բավարարվել է, տուգանք նշանակելու մասին որոշումը`բեկանվել, գործը` կարճվել, պարզ ասած` տուգանք նշանակելու մասին որոշումը վերացվել է:

Հ.Գ. Երևի թե ՆԳՆ-ն կրկին պարզաբանմամբ հանդես գա: 😉 😃

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31