Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ վարչական դատարանը հաստատեց՝ կարմիր գծերի թանկացումն իրավաչափ չէր

Հուլիս 16,2026 23:08 Share

Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ՖԲ էջում գրառում է կատարել.

«Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։
Այսպիսով, Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանները եզրափակիչ դատական ակտերով հաստատել են Մեր պնդումը, որ ռեժիմը թե՜ 2024, թե՜ 2025թ ոչ իրավաչափորեն է ՀՀ քաղաքացիների համար թանկացրել կարմիր և կապույտ գծանշումներով ավտոկայանատեղիների վճարը։
Ականջդ կանչի’, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյան»:

Թեմային անդրադարձել է նաեւ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը, գրելով.

«Մայր Հայաստան» խմբակցությունը վերաքննիչ դատարանում հաղթեց կարմիր կետագծերի նաեւ 2024թ. թանկացման դեմ գործը։ Նախկինում հաղթել էինք 2025թ. թանկացումը։ Նաեւ այս հաղթանակները «չներվեցին» Թեւանյանին»:

Նա նաեւ հրապարակել է վերաքննիչի որոշումը (լուսանկարում):

Դատարանի որոշման մեջ գրված է. «Երեւան քաղաքի ավագանու վերաքննիչ բողոքը մերժել»:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ բողոք էր տարել Երեւանի քաղաքապետարանը, այն բանից հետո, երբ Վարչական դատարանը որոշել էր անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ:

Չնայած դատարանների որոշումներին՝ կարմիր գծերի համար շարունակում են ուժի մեջ մնալ թանկացած վճարները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031