Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կան վիրավորներ․ Shamshyan.com

Հուլիս 28,2023 10:48

Այսօր՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան Առինջ գյուղից դեպի Սևան ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել ՀՀ ՊՆ «Մուրացանի» զինվորական հոսպիտալ:

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31