Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Իրավիճակի վատթարացման դեպքում ԵՄ-ն պատրաստ է դիմել գործողությունների. քաղաքացիների բռնի տեղահանումը կարժանանա խիստ արձագանքի. ԵՄ

Սեպտեմբեր 21,2023 22:00

«Ա1+». Եվրամիությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Եվրամիությունը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և ափսոսանք է հայտնում այս սրման հետևանքով զոհերի և մարդկային կորուստների համար։

Մենք ի գիտություն ենք ընդունել համապատասխան հայտարարությունները, որ ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն։  Մենք ակնկալում ենք ռազմական գործողությունների անհապաղ և ամբողջական դադարեցում և հրադադարի պահպանում։

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին թույլատրել անհապաղ և անարգել հումանիտար մուտքը կարիքավոր բնակչության, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով `համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի և հուլիսի որոշումների: ։

Մարդասիրական դերակատարները պետք է կարողանան ազատորեն գործել:  ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել։

ԵՄ-ն կոչ է անում Բաքվին և Ղարաբաղի հայերին հրատապ ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ։

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու ղարաբաղցի հայերի իրավունքները և անվտանգությունը, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում ապրելու իրավունքը։  Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին։

ԵՄ-ն պատրաստ է ձեռնարկել համապատասխան գործողություններ իրավիճակի հետագա վատթարացման դեպքում։

ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։  Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն։

ԵՄ-ն պատրաստ է հետագայում եւս աջակցել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին՝ երկրում ժողովրդավարական բարեփոխումների կայունությանը, անվտանգությանը և շարունակմանը:  Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (EUMA) կշարունակի դիտարկել և զեկուցել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմում անվտանգության իրավիճակի մասին։

ԵՄ-ն կոչ է անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները բոլոր առկախ հարցերի շուրջ՝ հաշվի առնելով խաղաղության պայմանագրի կնքումը, և լիովին հավատարիմ է մնում նման բանակցություններին աջակցելուն:

Եվրամիությունը լիովին հավատարիմ է կողմերի միջև երկխոսությունը հեշտացնելուն, հատկապես Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի աջակցությամբ՝ երկարատև խաղաղություն ապահովելու համար՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930