Լրահոս
Օրվա լրահոսը

«Կազմակերպիչը գիտենք ով ա, պատասխան ա տալու՝ հայ ազգին խառնելու համար». Բղավեց ոստիկանապետը՝ բախումների ժամանակ

Սեպտեմբեր 21,2023 23:03

Կառավարության շենքի դիմաց նորից բախումներ են ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Ոստիկանները հորդորում են՝ «մի խոչընդոտեք մեր օրինական գործողություններին»:

Ցուցարարներին վախեցնելու համար նրանք մահակներով հարվածում էին վահաններին:

Լարված իրավիճակ է: Ցուցարարները վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան»:

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը բղավում էր. «Կազմակերպիչը գիտենք ով ա, պատասխան ա տալու՝ հայ ազգին խառնելու համար»: Ցուցարարները ի պատասխան բղավում էին՝ կազմակերպիչը այս ամեն ինչի ներսում, այս շենքի գլխում է»: Լրագրողներն էլ հորդորեցին՝ եթե սադրիչներ կան ու չեք կարողանում հայտնաբերել, հեռացեք:

Այսօրվա ցույցերից հետո ոստիկանական բաժանմունքներ բերման է ենթարկվել 46 քաղաքացի։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930