Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունները ուղղակի թալանեցին մեզնից մեր հաղթանակները, մեր արժանապատվությունը, մեր ամեն ինչը». Լեւոն Քոչարյան

Սեպտեմբեր 21,2023 23:23

Ինչպես տեղեկացրել ենք, կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է:

Ցուցարարների մեջ է Լեւոն Քոչարյանը: Նա լրագրողների հետ զրույցում հարցին՝ այս գործողություններով հաջողության կհասնե՞ք, հատկապես, որ երկու անգամ նման փորձ եղավ՝ պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հաջողության հասնելու բանալին առաջին հերթին մարդկանց վճռականությունն ու կամքն է: Եթե դա լինի, հաջողություն էլ կլինի: Ես անում եմ այն, ինչով կարող եմ օգտակար լինել»:

Լրագրողների հարցին՝ սպասո՞ւմ էիք, որ Արցախն այս օրի կլինի՝ Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ, ո՞վ կմտածեր: Այս իշխանությունները ուղղակի թալանեցին մեզնից մեր հաղթանակները, մեր արժանապատվությունը, մեր ամեն ինչը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930